17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Երեւան սիթի”-ն մոլորեցնո՞ւմ է հաճախորդներին /ֆոտո/

 “Երեւան սիթի” սուպերմարկետների ցանցի այն հաճախորդները, ովքեր ամսական 50 հազար դրամի գնումներ են կատարում՝ դառնում են “Հավատարիմ հաճախորդ” ակումբի անդամ: Ըստ այդմ էլ նրանք հնարավորություն են ստանում ամսվա ընթացքում որոշակի ապրանքներից օգտվել կես գնով:

 Ըստ նախօրոք տարածած հայտարարության եւ  գովազդային բուկլետների մայիսի 20-ին հավատարիմ հաճախորդները հնարավորություն ունեին 5100դրամանով  “Մաչ Հաուզ 8” վիսկին գնելու  2550 դրամով: Սակայն հավատարիմ հաճախորդները՝   ցանցի Ավանի եւ Զեյթունի  մասնաճյուղերում հնարավորություն չունեցան ժամը 19-ից հետո  ձեռք բերելու նշված ապրանքատեսակը:

Փոխարենը նրանց առաջարկվում էր  12100 դրամանոց “Լոնդոն” օղին՝ 6050 դրամով, որից կարող էիր գնել 5 հատ: Ի դեպ, այս օղին կես գնով վաճառվում էր նաեւ մայիսի 13-ին:

 Նկատենք, որ ոչ մի տեղ գրառում չկա վիսկիի սահմանափակ քանակի մասին: Արդյո՞ք սա նշանակում է, որ սուպերմարկետների տնօրինությունը մոլորության մեջ է գցել հաճախորդներին:

 Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցը վիսկին չէ: “Ինչ գրել են, ինչ գովազդել են պիտի անեն”,-ասաց նա:

 Փորձեցինք նաեւ ստանալ “Երեւան սիթի”-ի պատասխանատու Էդգար Այվազյանի տեսակետը: Սակայն վերջինս անհասանելի էր:

 Henaran.am-ը տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում է խնդրո առարկայի վրա: Պատրաստ ենք ներկայացնելու նաեւ “Երեւան սիթի”-ի տեսակետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ