17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Հայաստանը դարձել է բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում

Սահմանում վերջին մեկ ամսվա ընթացքում ունեցած մեր երկու զոհերը, Նախիջեւանում կայացած թուրք–ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաեւ Սփյուռքում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ:

– Օրերս նահատակված զինվորին 20 օր էր մնացել, որ զորացրվեր: Ադրբեջանական կողմը այս գործելակերպը  շարունակելու էհաջորդող տարիներին եւ տասնամյակներին, որից կարելի է մի բանմիայն եզրակացնել: Ադրբեջանին  խաղաղության պատրաստելը միֆ է, առասպել է, չես կարող խաղաղության պատրաստել մի ժողովրդի, որը քեզնից  տասնյակ անգամ ավելի ուժեղ է եւ ավելի շատ ռեսուրսներ ունի: 

Մենք փաստորեն իրավունք չունենք մեր ժողովրդին  խաղաղության պատրաստել, այլ` պատերազմի: Խաղաղության  չես կարող պատրաստել ժողովրդին գայլերի դեմ,  որովհետեւ ադրբեջանցիները մեկ բան գիտեն` մեզ սպանել, ուրիշ բան չգիտեն: Պանթուրքական  գաղափարախոսությունը սա է:  Այսօրահռելի մի թշնամի է նաեւ Թուրքիան,  որը  մեզնից  100 անգամ ավելիմեծ է թվով  եւ քանակով, որը նաեւ ՆԱՏՕ-ի կազմում է:

-Տեր հայր, ի՞նչ կարող էին անել այսօրվա իշխանությունները, որչեն անում, մասնավորապես` Արցախի   հարցում:

-Մեզ Սփյուռքում ամենից շատ հուզում է ատելությանհռետորաբանության պատճառով կատարված հոգեմտավոր բաժանումը ժողովրդի մեջ: Ազգային հյուսքի քանդումը, բաժանումը` սեւ-սպիտակի,  հայաստանցի-արցախցու  այս կամ այն քաղաքականշարժումների, փոքրիկ թվաքանակով,  սահմանափակ ռեսուրսներովեւ տնտեսությամբ ու  նաեւ դիկտատորական ոգով կատարվածկադրային փոփոխությունները: Արցախ ասելով` հասկանում եմնաեւ  Հայաստանն իր ամբողջ հարավով, որովհետեւ Արցախին եթե որեւէ բան պատահեց, պատահելու է  նաեւ  Հայաստանին: 

Իմ կարծիքով` մեծագույն սխալ է Արցախի հասուն  գեներալիտետին պաշտոններից ազատելը,  մարդկանց, ովքեր  պատերազմական ուղիով են անցել: Բնականաբար, անձամբ չեմ ճանաչում նրանց,  բայց իրենց մասին շատ եմ լսել եւ  կարդացել, օրինակ` Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի: Նրանց պաշտոնից հանելով` չեմ հասկանում,  թեկառավարությունն ի՞նչ է հետապնդում` քաղաքական մաքրագործություննե՞ր է անում Հայաստանից դուրս:  Պետք է ուժեղացնել երկու հանրապետությունների տնտեսություններն ու բանակները եւ ոչ թե տկարացնել կամ  սյուները քանդել: 

Արցախում կատարված կադրային փոփոխությունները, որը երեւի կատարվում է մի հոգու անձնական քմահաճույքով,  շատ մեծ եւ ծանր վնասների է ենթարկելու մեր երկիրը: Իսկ Արցախը, ներողություն, միայն արցախցիներին չի  պատկանում, այլ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, եւ մենքմտահոգ ենք: Կադրային փոփոխությունները,  եթե  խաղաղ պայմաններում լինեինք, իմ հոգսը չէ, բայց երբ ամեն օր զորավարժություն զորավարժության հետեւից է տեղի  ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի տանդեմի կողմից, այս ամենը դառնում է մտահոգիչ:

– Կարծում եք` սահմանում պատերազմի վտանգ կա՞…

-Ցավալի է, բայց մի օր պատերազմ անպայման լինելու է: Հաջորդ պատերազմը ապրիլյան պատերազմի պես չի լինելու,  այլ մեզ վրա գալու են ավելի քան կեսմիլիոնանոց բանակով, եթե ոչ ավելին: Նրանք հսկայական ուժով են գալու այս  անգամ, իսկ մենք դեռ նստելու խաղաղություն ենք խաղում իրենց հետ: Սա պետք է լուրջ մտահոգի մեզ ոչ միայն  Արցախում,  այլ բոլորիս Հայաստանում, որիդեմ է ուղղված թշնամու գերագույն նպատակը: Թշնամին Արցախով չի  գոհանալու, այլ փափագելու է Հայաստանը վերացնել քարտեզից: Ամերիկյան բանակում ծառայելով` մի քիչ հասկանում եմ այս գործողություններից: Հայաստանն ունի իր մարդկային մեծագույնռեսուրսները Սփյուռքում: 

Նախապես  առաջարկել եմ  ստեղծել համահայկական ռազմական  դրամահավաք ծրագիր, որը տարեցտարի  կկարողանա ստեղծել  հիմնադրամներ, առաջացած զինտեխնիկա, զինվորականների թոշակների բարձրացում,   Հայաստանի զինուժի  կուտակում եւ բազմացում, ընդհուպ  նաեւ սփյուռքահայ երիտասարդներից  կազմված բրիգադներ` ռուսահայ,  ամերիկահայ, կանադահայ եւ այլն,  մինչեւ իսկ կազմել բանակին կից Սփյուռքահայ 6-րդ կորպուս: 

Սա առիթ կլինի` նաեւ Սփյուռքը բերելու Հայաստան, երիտասարդներինխրախուսելով` կապելու մայր հողին, այնտեղ ամուսնացնելու,  զավակներ բերելու եւ տնտեսությունզարգացնելու: Ցավալի է, որ ներկա կառավարությունը,  փոխանակ ազգային նման ծրագիրն անմիջապեսկյանքի կոչի, զբաղված են մեր մեջ տարածելու ԼԳԲՏ-ի  «իրավունքները», մարիխուանան, եկեղեցու դեմարշավը եւ այլն: Ու սա  իմ մեծագույն հուսախաբությունն է,  որ  փոխանակ ազգային ոգի տարածելու` զբաղված ենք ԱՄՆ-ին եւ Եվրոպային  հաճոյանալով, ազգային  ոգին մարելով  եւ ռազմական ոգին փչացնելով: Մինչդեռ մեր միակ հույսն է Աստված երկնքում, եւ մեր միախմբված ու զորեղ ազգային ազգ-բանակը` երկրում, ոչ թե սեւերի սպիտակների բաժանման այս խայտառակությունը: 

– Ի դեպ, սեւերի մասին. վարչապետի վերջին հրահանգներից մեկով հիմա «սեւազգեստների որս» է սկսվել:   Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Սեւազգեստների հալածանքը Հայաստանում նշանակում է, որ եթե դու ունես այլ կարծիք, որը չի համընկնում  իշխանության հետ, քեզ պետք է քաղաքական հալածանքների ենթարկեն, ձերբակալեն, բանտ ուղարկեն, ժամերով  հարցուփորձ անեն: Այս դեպքում, այսօրվա իշխանությունն ինչո՞վ է տարբերվում նախկինից: Ի դեպ, սիրելի ժողովուրդ,  անցած  տարվա մայիսից  մինչեւ հիմա ձեր գրպաններն ավելի՞ են լցվել,  ձեր վիճակը բարելավե՞լ է, ձեզնից ամեն մեկի վիճակն  այնքան լա՞վ է, որ կարող է  հանգիստ ճանապարհորդել կամ իր ընտանիքի  ապագան խորհել,  իհարկե` ոչ: 

Այսօր  Հայաստանը դարձել է բացարձակ բազար, որը մեկ մարդու որոշումներով է առաջնորդվում`  օրենքներ է սահմանում,   ինքն էորոշում, թե ով է  հանցագործ, ով` ոչ, եւ ինչպես պետք է կրի  հանցանքի պատիժը:  Սա ցույց է տալիս, որ երկիրը  տանում են միայն անհատական վրեժի,  հաշվեհարդարի մոլուցքի ուղղությամբ:  Ո՞ւր է այնքան քարոզված սերն ու  համերաշխությունը, ո՞ւր է հանդուրժողականությունը,  ո՞ւր է այսօր  մանավանդ թռիչքային տնտեսությունը, երբ  լուրերում տեսնում ենք միայն  քաղաքական դեմքերի բանտ  նստել-չնստելու լուրեր, ժողովներ, վեթթինգ եւ այլն:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ