Ոսկերչական կազմակերպությունը կնախանձեր ոսկերչական կեղծված այդ մակարդակին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/th_naira-zohrab_1400590636.jpg)
՛՛Եթե այստեղ ներկա գտնվեին ասենք Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները ժողովրդավարական երկրների մեր գործընկերները, որոնց հետ բազմիցս խոսել ենք այս հարցի շուրջ, նրանց համար բացարձակ հասկանալի չէ այս դիլեման և խնդիրը, որ մենք այստեղ քննարկում ենք՛՛,-այսօր ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության ներկայացրած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նշեց, որ իշխանությունը, որ ցանկանում է վերարտադրվել, ամեն ինչ անում է դրա համար: ՛՛Ինչպիսի ոսկերչական մակարդակով կարող են այդ կեղծիքները անել, որ հանրահայտ ոսկերչական կազմակերպությունը կնախանձեր ոսկերչական կեղծված այդ մակարդակին: Ուստի ԲՀԿ-ն միանշանակ պաշտպանում է մեր գործընկերների առաջարկած մոդելը, որվհետև դա նաև մեր նախընտրական ծրագրի խոստումներից է՛՛,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրներն այստես են թաղված, որովհետև էական չէ՝ համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով է տեղի ունենում ընտրությունը: ՛՛Կարևորը, որ այն լինի ազատ, բայց մենք գիտենք, որ ի սկզբանե իշխող կուսակցությունը հիմնականում 41 մանդատ ցանկացած ընտրությունից առաջ ստարտային վիճակում ունի իր գրպանում: Մեծամասնական պատգամավորի վրա դրված է քվոտա` ձայն, այնքան ձայն բերեցիր քեզ, այդքան ձայն պարտավոր ես բերել քո համամասնական ցուցակին՛՛: