28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի` նախկիններին բոմժացնելու ուտոպիստական ծրագիրը

Հունիսի 16-ին, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համագումարում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայսատանում իր իշխանության օրոք բացված նոր աշխատատեղերին, նկատեց, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում, այսպես ասած ֆեյքերը, որոնք սոցցանցերում խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանություններին, իսկ YouTube-ում էլ դիսլայքում վերջինիս վերաբերող նյութերը…

Որքան նկատում եմ, այս մեկ տարվա մեջ պարոն Փաշինյանն ավելի մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանի վիրտուալ «աշխարհին», քան Հայաստանում իրական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին…

Պարզվում է, պարոն վարչապետին ֆեյքերի գործունեության մեջ հետաքրքրում է մի այլ հանգամանք՝ ինչպես սնանկացնել, կամ ինչպես Փաշինյանն ասաց՝ «բոմժացնել» դրանց թիկունքում կանգնած նախկին իշխանական հին կոռուպցիոն համակարգը… Ու պարոն Փաշինյանը գտել է այդ «բաղադրատոմսը». նա թույլ է տալու, որ այդ ֆեյքերն այնքան գործեն, որ նրանց աշխատավարձ տվող վերը նշված համակարգի ներկայացուցիչները սնանկանան…Այո՛, ոչ ավել, ոչ պակաս…

Իշխանության գալուց հետո պարոն Փաշինյանը բազում սխալներ է գործել, որոնցից մեծ մասի պատճառը մեկն է՝ դիմացինին թերագնահատելը… Նույնն էլ լինելու է ֆեյքերի տերերի դեմ պայքարի պահով…

Զարմանալի է, պարոն Փաշինյանը չգիտի՞, որ այդ նույն ֆեյքերի հովանավորները այնքան էլ միամիտ չեն և, բացի Հայաստանում կատարված ներդրումներից, հավանական է, տարբեր մարդկանց անուններով ահռելի ներդրումներ են արել տարբեր երկրների տնտեսություններում և բանկերում, որոնցից ստացած օգուտի մի մասն էլ ծախսում են այդ ֆեյքերը հովանավորելու և, ավելին, նրանց թիվն ավելացնելու վրա…

Պարոն Փաշինյանի ծրագիրը, ֆեյքերին աշխատավարձ տալով, սնանկացնել նրանց տերերին տարրական ուտոպիա է և անիրականալի երազանք…

Ի դեպ, նոր իշխանությունների կողմից հովանավորվող ֆեյքերն ավելի շատ են և ագրեսիվ, որի արդյունքում այս մեկ տարվա մեջ, նախկին և ներկա իշխանությունների սոցցանցային «օգտատերերի» միջև մղվող պայքարի հետևանքով անհանդուրժողանակությունը, ատելությունը և միմյանց նկատմամբ ցուցադրվող ագրեսիան հաճախակի դուրս են գալիս սոցցանցերից դուրս՝ փողոցներ և հրապարակներ, ինչը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ առանց այդ էլ բավականին բևեռացված հայաստանյան հասարակության համար…

Հ.Գ. Եթե նախկին իշխանությունների կողմից հովանավորվող կեղծ օգտատերերի գլխավոր նպատակը բոլորիս հայտնի է, ապա գործող իշխանությունների ֆեյքերը մի քանի գործառույթ ունեն՝ ոչ միայն պաշտպանել գործող իշխանություններին, այլև, կեղծ օրակարգեր ստեղծելով, շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանում գոյություն ունեցող իրական խնդիրներից…»։

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ