16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ստեղծել վարչապետերի ակումբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում հայտարարեց իր մի մտադրության մասին՝ մի կառույցում համախմբել նախկին վարչապետներին: ՛՛Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետեր, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել ՛՛Վարչապետերի ակումբ՛՛, որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետերը, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված եմ, որ նախին վարչապետերի մեջ կան գործիքներ, որ իրենց գիտելիքներով, փորձով կօգնեն իրականացնել մեր ծրագիրը՛՛,- ասաց նա: Աբրահամյանը նշեց, որ իր ցանկությունն է՝ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով, և այս հարթակը թույլ կտա նախկին վարչապետերին իրենց գաղափարներով օգնել ու նպաստել երկրի զարգացմանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հարց էր ուղղել գործող վարչապետին, տեղից արձագանքեց. ՛՛Շնորհակալություն՝ ակումբ ստեղծելու համար: Մենք ժլատ չենք, կկիսվենք, միշտ էլ կիսվել ենք՛՛: Աբրահամյանն էլ արձագանքեց, թե իր համար անհասկանալի է այն ուժերի պահվածքը, ովքեր չեն ուզում իրենց հետ արձագանքել, սակայն քանի դեռ իր համբերությունը չի հատել, շարունակելու է համագործակցության ձեռք մեկնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ