17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլորս աշխատում ենք թիմի մեջ, որի մի անդամն էլ Տիգրան Սարգսյանն է /վիդեո/

՛՛Իմպերատիվ բան եք հարցնում, վարչապետը ժամանակ չի տվել, պարզապես իր ծրագիրն է ներկայացրել գործարարների առջև՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ գործարարները պետք է ստվերից դուրս գան:

Դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանն ըստ էության աշխատում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարության հետ, ինչո՞ւ պետք է հաջողի այս Կառավարության աշխատանքը, եթե այն նախորդը ձախողեց, Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Մենք բոլորս աշխատում ենք մեկ թիմի մեջ, որի մի անդամն էլ Տիգրան Սարգսյանն է՛՛:

 Ապա արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բիզնեսներ ունի՝ ԱԺ նախագահը նշեց. ՛՛Ամենահեշտ բանը հայհոյելն է, խորհրդարանը նման պռովոկացիաների տեղ չեմ համարում, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքն իր անձի հետագա տնօրինումն ու ճակատագիրն ապահովել, բայց որևէ մեկին պիտի չհետաքրքրի: Գագիկ Խաչատրյանը որպես պետական չինովնիկ փորձառու չինովնիկ է՛՛:

Հարցին՝ բացառում է, որ փորձառու պետական չինովնիկը բիզնեսներ ունի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. ՛՛Այլ բան է, որ կարող է բաժնետեր լինել. ՀՀ-ի հզորությունը կապված է նրա հետ, որ ովքեր հնարավորություն ունեն զվաղվեն նաև ձեռնարկատիրությամբ, բայց եթե պետական չինովնիկ է, իհարկե`որպես բաժնետեր՛՛,-ասաց նա: Հարցին` այդ դեպքում տնտեսության քառասուն տոկոս ստվերը որտե՞ղ է, ԱԺ-ը նախագահը պատասխանեց. ՛՛Եթե աշխարհում գտնեք այդ քառասուն հիսուն տոկոս բիզնեսը որտեղ է… ցանկացած պետության մեջ ստվեր կա, նման պետություններ չկան, դեռևս որևէ մոդել չկա, որ կարողանաս ապացուցել` ստվեր կա՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ