25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իսկ Ալիեւին նորմալ համարելն ու տրանսգենդերի ԱԺ ելույթը ե՞ւս չեք ողջունում». Շարմազանովը՝ իշխանություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ապա մանրամասնել. «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաեւ ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց` ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»։ Հիշեցնենք, որ օրերս կայացած ՔՊ համաժողովին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս անդրադարձել էր Քոչարյան-Կոպիրկին հանդիպմանը` նշելով, թե չի ողջունում այն: Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

– Մի բան կարող եմ ասել` այս երիտասարդները` բոլորը, գրեթե առանց բացառության, այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, իրենք մնացին քայլողների մակարդակի: Ինչպե՞ս կարելի է պետության ղեկավարներից մեկը դաշնակից երկրի դեսպանի հանդիպումը պաշտոնաթող նախագահի հետ կա՛մ ողջունի, կա՛մ չողջունի: Սա նշանակում է, որ նույնիսկ չեն հասկանում, որ իրենք պետության ոչ բարով ղեկավար են: Իրենք կարող են ողջունել մեկի տուն գնալը, մեկի տուն չգնալը, իրենց կարող է դուրս գալ ինչ-որ մեկի ծնունդին մասնակցելը: Իսկ սա ընտանեկան միջոցառում չէ, այլ միջպետական հարաբերություններ են, եւ յուրաքանչյուր դեսպան ինքն է որոշում` ում հետ հանդիպի, ում հետ` ոչ: Եթե իրենք նյարդայնացել են դրանից, իրենց խնդիրն է: Ռուսաստանի դեսպանի հետ մենք էլ ենք շատ հաճախ հանդիպում, Սերժ Սարգսյանի հետ էլ դեսպանը բազմիցս հանդիպել է,  եւ այդ մասին հրապարակվել է: Նույնիսկ մի քանի անգամ այցելել է Մելիք-Ադամյան 2, ու էլի հրապարակային մենք այդ մասին տեղեկացրել ենք: Մենք ենք այցելում ՌԴ դեսպանատուն, այսինքն` ես պետք է նայե՞մ` Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ինչ են ողջունում: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները կարող է ողջունեն միայն իրենց ծափահարողներին, մեկ էլ Բոլթոնի ու Սվիտալսկու հայտարարությունները ու երեւի տրանսգենդերի ելույթները: Իսկ Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը ողջունո՞ւմ էր, դրա մասին թող խոսեն, Շուռնուխի դեպքը ողջունո՞ւմ էր, որ ոստիկանությունում գոմիկները ծեծեցին ոստիկանին ողջունո՞ւմ էիք, թե` ոչ: Բա այդ ժամանակ ձեր կարծիքը չէիք ասում: Արարատ Միրզոյանը պետության մեջ երկրորդ դեմքն է, Նիկոլ Փաշինյանն էլ առաջինն է, ոչ մեկից, ոչ մյուսից չլսեցինք: Հիմա ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է, ամբողջ քաղաքական համակարգով, իշխանությունով նյարդայնացել եք: Ձեր ողջունել-չողջունելը այլ կարեւոր հարցերի շուրջ ասեիք: Իսկ երբ Նիկոլն Ալեւին ասում էր` կիրթ եւ նորմալ, ողջունո՞ւմ էիք, երբ վեհարանն էին գրավում, ողջունո՞ւմ էիք, թե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

iravunk.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ