24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին». Էդուարդ Շարմազանով

Իշխանական պատգամավորներից մեկը այսօր հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:
Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆն ու՞ր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին և կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից…

Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ:

Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել և՛ ՌԴ դեսպանատանը և՛ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաև ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞… Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ:

Հ.Գ.
Նյարդայնանալու և շփոթվելու փոխարեն Նիկոլն ու իր թիմակիցները լավ կանեն յուրացնեն պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտության ալֆան և օմեգան»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ