01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ նախագահ է. դեպի նախագահի նստավայր բողոքի երթ անցկացվեց

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ այս պահին իրականացվում է խորհրդանշական բողոքի ակցիա։ Ակցիան կրում  է «#Anti_Fake_PRESIDENT» խորագիրը, իսկ մասնակիցները Բաղրամյան 1 հասցեից քայլելու են Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։

Ըստ կազմակերպիչների՝ ակցիայի նպատակն է «ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ, կամ Fake նախագահ է»։ 

Մասնակիցներ վստահեցնում են, որ ակցիան ընթանալու է խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև AntiFake.am-ի կողմից Արմեն Սարգսյանին շնորհվելու է հատուկ մրցանակ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ