16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Թող գնան, գնացին, ե՞ս չթողեցի. գեներալը՝ Վերնիսաժի կրակոցներից

”Միլիցիա՞ ենք, ինչ ենք, որ ինձ եք հարցը տալիս։ Գնա´, միլիցեքի´ն հարցրա՝ ինչի ա տենց բաներ եղել՛՛,-Ազգային ժողովում ի պատասխան հարցի, թե արդյոք անպատժելիության մթնոլորտի արդյունքում է Վերնիսաժի կրակոցների հետ կապված միջադեպը եղել, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Վերջինս որևէ մի կողմին չի մեղադրում, քանի որ դեռ ոչ ոք հաստատ չգիտի՝ ինչ է եղել: ՛՛Ի՞նչ գիտեք՝ ինչ է եղել՛՛,-ի պատասխան հարցրեց նա։

Հարցին՝ նման տեղերում զենք գործածողներին սահման ուղարկելու ժամանակը չէ՞, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Թող գնան, գնացին, ե՞ս չթողեցի։ Թող ուղարկեն սահման, բա ինչի՞ համար են՛՛։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ