06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը… Հետո ուշ է լինելու…

Երեկ զբաղվածության առումով օրս շատ հագեցած էր՝ (այցելություն քրեակատարողական հիմնարկ, հետո հանդիպում տարբեր քաղաքացիների հետ, հուզող խնդիրների քննարկում, հարցազրույցներ և այլն):

Ու գիտեք՞ ինչն էր հետաքրքիր. որ չստեմ՝ տարբեր զբաղմունքի ու կարգավիճակի տեր՝ թվով երևի թե 20-ից ավելի մարդիկ ինձ հարցնում են՝ (բառացի ցիտում եմ հարցը)՝ <<լավ, ի՞նչ ա լինելու սրա վերջը>>…
Իմ 23 տարիների դասախոսական աշխատանքի և շուրջ 13 տարիների քաղաքական գործունեության ընթացքում երբեք ոչ մի հարց անպատասխան չեմ թողել…
Բայց երեկ խախտեցի <<ավանդույթը>>…
Պատասխան չունեի…

Ի՞նչ ասեի, երբ չկա ապագայի անգամ աղոտ տեսլական, կյանքի կանխատեսելիությունը զրոյական աստիճան է, կա թշնամանքի աննախադեպ մթնոլորտ, շարունակվող արտագաղթ, ավանդական արժեքների նկատմամբ ուղղորդված նպատակային ու կատաղի գրոհ, տնտեսության անմխիթար վիճակ, մշակույթի գահավիժում և այդպես շարունակ…
Իսկ իշխանությունը դեռ սևի ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի, արժանապատիվի ու անարժանապատիվի տարանջատման ոլորաններում է:

Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը…
Հետո ուշ է լինելու…

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ