15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Չեն քվեարկի Ջավադյանին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ  նշեց, որ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ վատ բիզնես միջավայր, որի պատճառով բարգավաճում են մի քանի մենաշնորհ տեղեր ու մի քանի մարդ, ովքեր մերձավոր են իշխանությանը: ՛՛Գործում է մենաշնորհ, չկա մրցակցություն՛՛,-ասաց Զուրաբյանը:

՛՛Հայաստանում Կենտրոնական բանկն ու առհասարակ բանկային համակարգը ասոցացվում են վաշխառուական համակարգի հետ: Զուրաբյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու այս փակ քվեարկությանը, և ընդհանրապես մինչև Հաշվիչ հանձնաժողովի կազմում հավասարակշռություն չլինի, ոչ մի քվեարկության չեն մասնակցի:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով Միքայել Մելքումյանը հայտնեց, որ իրենք ևս չեն մանսակցելու քվեարկությանը: ՛՛Ժառանգությունը՛՛ ևս նման որոշում է կայացրել: Իսկ մյուս խմբակցություններն իրենց դիրքորոշումները կհայտնեն վաղը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ