28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել:

Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում : 

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել:

Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով:

Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ