23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս ազատվել անցանկալի ԶԼՄ-ներից: Իշխանությունը «վեթինգի» կենթարկի անցանկալիներին. Փաստ

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ իշխանական կուլիսներում ակտիվորեն կար­ծիքներ են շրջանառվում այն մասին, որ դա­տական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամի­ջոցի:

Ըստ նույն այդ տեղեկությունների՝ իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5- րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկա­նալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետևանքնե­րը: Ըստ շրջանառվող լուրերի՝ «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի և ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետևանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխա­ցավից էլ»: 

Թերթի աղբյուրների պնդմամբ, սա­կայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցան­կացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկա­ցած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մո­տեցումը կհաղթի իշխանության ներսում:

Այս եւ այլ հրապարկումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ