23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում մարդկանց ներարկվում էին ժամկետանց դեղեր. Նարեկ Զեյնալյան

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կենտրոնում հայտնաբերված խախտումներին:

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ այնտեղ պահվող հոգեկան առողջություն ունեցող մարդկանց ներարկվում էին ժամկետանց դեղեր, պահման պայմանները բացարձակ չէին համապատասխանում նորմերին:

«Այս դեպքում միայն նկատողությամբ սահմանափակվելը, չեմ կարծում, որ ճիշտ տարբերակ է»,- ասաց Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը «Ձորակ» կենտրոնում արձանագրել էր մի շարք խնդիրներ՝ օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում, ինչպես նաև այդ միջոցների կիրառման կարգի խախտումներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված մեկուսացման միջոցի կիրառման կարգի խախտումներ, այդ թվում՝ խնամվողի արժանապատվությունը նվաստացնող եղանակով, հայտնաբերվել է ժամկետանց (վանիլին, բնական հյութ, մեղր, կոնֆետներ) և չմակնշված (պահածոներ), այդ թվում՝ այցի պահին պիտանելիության ժամկետը մեկ տարուց ավելի լրացած սննդամթերք, ինչպես նաև արձանագրվել են սննդամթերքի բազմատեսակության և սահմանված քանակից պակաս մատուցելու հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և բժշկական ժամկետանց պարագաներ, արձանագրվել են դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ, նաև գերբնակեցում, չի ապահովվել շուրջօրյա ջեռուցում, և այլն: Կենտրոնի կողմից իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ