17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանաբնակ շուրջ 1000 զինծառայողների ծնողներ հանդիպել են իրենց զավակների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ հնարավորություն էին ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության շրջանակում զորամասեր այցելած ծողների թիվն, ի դեպ, գերազանցել է նախորդ երկու այցելությունների ընդհանուր թիվը: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ սահմանամերձ տարածքների զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ճանապարհել: Հատկանշական է, որ արդեն տեղում, նախքան իրենց զինվոր որդիներին հանդիպելը, ծնողները հնարավորություն են ունեցել այցելել եկեղեցի, մոմեր վառել ու իրենց աղոթքը հղել առ Աստված՝ հանուն երկրի խաղաղության, իրենց որդիների առողջության ու անփորձանք ծառայության:

Բոլոր զորամասերում ծնողների  համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերից մեկում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է նաև անհրաժեշտ տեխնիկա:

Զինծառայողների ծնողները զորամասերում հնարավորություն են ստացել շրջել, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին, եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին:

Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ինչպես զինծառայողների ծնողները, այնպես էլ իրենք՝ զինծառայողները, երախտագիտություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պարբերաբար ցուցաբերվող  ուշադրության և վերաբերմունքի համար: Զինվորական հրամանատարությունն էլ իր հերթին, խիստ կարևորելով քաղաքապետի նման նախաձեռնությունը, ընդգծել է, որ այս այցելությունները ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունեն նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ