28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքականապես տգետ, մեծամիտ իշխանությունը սեփական փլատակների տակ թաղելու է նաև Նոր Հայաստանի հույսերը. քաղաքագետ

Անիմաստ է կարծելը թե իշխող ուժը դասեր է քաղելու Աբովյանի իր խայտառակ պարտությունից: Նրանք դա ներկայացնելու են որպես իրենց հաստատած ժողովրդավարության հաղթանակ` հետևաբար և սեփական հաղթանակ: Հայոց պատմության մեջ ընդունված և հաղթանակ համարվող մի բան, որ միայն բարոյական, բայց ոչ գործնական դաշտում է նվաճում: Վարդանանց և ապրիլյան պատերազմները դրա վկայությունն են: Երկու դեպքում էլ պարտվել ենք, բայց ներկայացրել որպես նվաճում:

Իրականում այս իշխանական ուժը, ինչպես որ զգուշացնում էինք նախկինում` քաղում է իր տգիտության և հանցավոր անգործության պտուղները:

Աբովյանի ընտրություններում հաղթանակ է տարել ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը, այլ` ավատատիրական` ֆեոդալական համակարգը: Այն համակարգը, որը ժողովրդի` իրեն տրված լիազորություններից ավելի բարձր գնահատեց Փաշինյանը` հեղափոխական շրջանում նախ հենվելով դրա վրա, իսկ ապա և ընտրությնների շեմին քաղաքական նոր ուղեգիր տալով դեպի իբրև թե «նոր Հայաստան»:

Չկա նոր Հայաստան: Կա քաղաքականապես տգետ, մեծամիտ ու կուրացած իշխանություն, որ սեփական փլատակների տակ թաղելու է նաև Նոր Հայաստանի բոլոր հույսերը:

Գնացքն այլևս գնացել է: Հեղափոխություն չի եղել և այլևս չի լինելու

Հայկ Մարտիրոսյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ