ՃՏՊ Ալավերդի քաղաքում
Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և 5 ջրափրկարար:
Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:
Դեբեդ գետի երկայնքով սկսվել են գետում հայտնված «ՎԱԶ 21011» մակնիշի ուղևորներ Ա. Թ.-ի (1989թ.) և Ա. Բ.-ի (1983թ.), որոնց գետը քշել էր, որոնողափրկարարական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարները Սանահինի ե/գ կայարանի մոտակայքում՝ գետում հայտնաբերել են Ա. Բ.-ի դին, իսկ ջրափրկարարները ջրից դուրս են բերել այն:
Ժամը 20.40-ին Ա.Թ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն մայիսի 16-ի առավոտյան: