18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թեժ է լինելու նաեւ Ջերմուկում

Հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունը  թեժ է լինելու այլ նաեւ Ջերմուկում: Այստեղ առաջադրվել էին երեք թեկնածու: Անկուսակցական “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ ավագ  տեխհսկիչ Ազատ Հովակիմյանը ինքնաբացարկ է ներկայացրել: 
Պայքարը շարունակելու են ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ու “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն Կորյուն Սետփանյանը: Ի դեպ, երկու թեկնածուներն էլ ծնվել են նույն տարում, նույն ամսում՝1962 թ-ի հունվարին:

Պայքարը թեժ է լինելու, քանի որ գործող քաղաքապետին սատարում է Ջերմուկ-գրուպի Աշոտ Արսենյանը, իսկ մյուսին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ջերմուկցիների կարծիքով` եթե արդար ընտրություն լինի ապա Կորյուն Ստեփանյանը կընտրվի:
Փորձեցինք խոսել նաեւ թեկնածուների հետ, սակայն նրանք անհասանելի էին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ