12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւմ հաճախորդն է եղել, ու որքա՞ն է եղել հաճախորդավճարը. Վեթինգել Նիկոլ Փաշինյանին

Երբ մարդը մշտապես գովազդում է իր նախկին աղքատ կյանքը և խոսում այն մասին, որ անգամ ուսման վարձ վճարելու հնարավորություն չի ունեցել, անմիջապես առաջանում են մի շարք հարցեր։ «Վեթինգային» բնույթի հարցեր։

Մասնավորապես, ինչպե՞ս այդ աղքատ մարդը կարողացավ գումար վաստակել, թերթ ու կուսակցություն ստեղծել, մանդատ վերցնել, կենցաղը փոխել։

Հիմիկվա թալանը տեսանելի է, ու ամեն ինչ պարզ է, բայց մինչև այդ է հետաքրքիր, թե ինչպես է եղել «կապիտալի նախնական կուտակումը»։

Ումո՞վ, ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս է հաղթահարվել «պացիենտի» աղքատությունը գրպանում (դատելով ամենից՝ գլխում աղքատությունն այդպես էլ չի հաղթահարվել անգամ ներկայիս կարգավիճակում, քանզի դա հոգեվիճակ է, դա չի «քերվի»)։

Արդյոք թերթի «մուտիլովկաների» միջոցով քաղաքական «ձախ» ու չհարկվող գումարնե՞րն են հնարավորություն տվել նրան հաղթահարել աղքատությունը։

Որտեղի՞ց այդ չքավոր գավառականին գումար, որ նա մայրաքաղաքում ֆինանսապես ինքնահաստատվեց։

Եթե նախկինում բռնապետություն է եղել, ապա ինչպե՞ս է «պաշտպանյալը» բռնապետության պայմաններում որպես թունդ ընդդիմադիր գործիչ ֆինանսապես փթթել։

Իսկ միգուցե քաղաքական հաճախո՞րդ է եղել։ Ո՞ւմ հաճախորդն է եղել, ու որքա՞ն է եղել հաճախորդավճարը։

Այս ամենը «վեթինգի» թեմա է, այնպես չէ՞:

Անդրանիկ Թեւանյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ