25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:

Դասախոսություն-քննարկումն անցկացվեց “Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները” ծրագրի շրջանականերում: Այն իրականացնում է “Օրենքի ուժով” իրավապաշտպան ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` “Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում” անվանակարգում:

“Օրենքի ուժո” իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու խնդիրն ու նշեց.”Մեր հարևան պետությունը ժխտողական քաղաքականություն է վարում և կամավոր չի ցանկանում ճանաչել այդ փաստն ու վերացնել հետևանքները` կապված հատուցման հետ: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում այլ ելք չի մնում ՀՀ-ին, քան փորձել դատական կարգով լուծել այդ խնդիրը. հացը տեղափոխել իրավական հարթություն, քանի որ պատմական առումով խնդիրն արդեն հանգուցալուծված է”: Պարոն Մարուքյանը շեշտեց, որ պետք է իրավական նորմերի հիման վրա ստեղծել հայցադիմումն ու թղթածրարը, որպեսզի հնարավոր լինի հարցը տեղափոխել իրավական հարթություն: Արմեն Մարուքյանը նախադեպային համարեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանականերում հարցին նման կարևորություն է տրվում ու մանրամասնեց. “Ուրախալի էր այն, որ հենց թղթածրարի պատրաստման անվանակարգ կար, և դա էր դրդող հանգամանքը, որ որոշեցինք մեր բաժնի աշխատակիցներով դիմել դրամաշնորհի”:

Ծրագրի համակարգող Համո Սուքիասյանն էլ տեղեկացրեց, որ այժմ գիտական ուսումնասիրություններով զբաղվող խումբը նյութերի հավաքման փուլում է և նախատեսում են նոյեմբերին տպագրել եռալեզու (անգլերեն, հայերեն, ռուսերեն) մի աշխատություն, որտեղ ընդգրկված են լինելու տեսական հիմնավորումներ, ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք հետագայում կօգտագործվեն թղթածրարի պատրաստման աշխատանքներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ