05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այսօր 17 նախարարության կազմով կառավարության վերջին նիստն էր

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։

«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար», – ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ ուզում է համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են ու համոզված են, որ դա ճիշտ որոշում է։

«Ու համոված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ