06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Դուք պետություն կառավարել ի վիճակի չեք, դուք պարզապես հանցավոր «գռդոն» եք անում. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԴՈՒՔ ՊԱՐԶԱՊԵՍ «ԳՌԴՈՆ» ԵՔ ԱՆՈՒՄ

Մայիսի 28-ը խորհուրդ ունի։ Այն ազգի միասնության, հերոսական գոյամարտի, պետություն հարգող եւ ստեղծող մարդկանց օրն է։

Ցավոք, գործող վարչակազմը կրկին մերկացրեց իր մակերեսային, կարճատես եւ վտանգավոր բնույթը։

Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ առաջին անգամ Հանրապետության օրվա տոնակատարություններին Արցախի ղեկավարությունը չի հրավիրվել։ Ոչ ոք։ Անգամ ուժայինները։

Օր առաջ ռուսական երկու թերթերում Մամեդյարովի զառանցանքները սահուն կուլ տված, սակայն սննդային էքսպոները տաղավար-տաղավար համտեսող, միայն յոնջայով, գազարի մուրաբայով ու թանի հոգեմետ ացդեցությամբ հետաքրքրվող իշխանությունները նման պահվածքով եւ առ պետություն ունեցած վերաբերմունքով անարգեցին Մայիսի 28-ի ողջ բովանդակությունն ու էությոունը:

Մեր պետական տոները ձեր տնից չեք բերել, նրանք ձեր սեփականությունը չեն։

Ավաղ, կրկին արձանագրում եմ, որ դուք պետություն կառավարել ի վիճակի չեք, դուք պարզապես հանցավոր «գռդոն» եք անում։»:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ