21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում: Ավելին, նախորդ տարիների տարբերությամբ “Զգուշացեք, երեխաներ են” միջոցառումների շարքը կիրականացվի մեկ ամիս, այլ ոչ թե 10 օր: Դպրոցների հարեւանությամբ ոստիկանության աշխատանքը երկարաձգվել է ոստիկանապետի հանձնարարականով :

ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախապատրաստական աշխատանքների ընթացքից, նշեց, որ միայն մայրաքաղաքում 40 դպրոցների մոտ համապատասխան նշաններ են ավելացվել, գծանշումները թարմացվել են:

“Որեւէ կարգազանց վարորդ անպատիժ չի մնա”,-նշեց ոլորտի պատասխանատուն, կոչ անելով եւ ծնողներին, եւ վարորդներին ու հետիոտնին ուսումնական տարվա մեկնարկի օրերին առավել քան զգոնություն ցուցաբերել` պահպանելով ճանապարհատրանսպորտային կանոնների տառը:Նորիկ Սարգսյանը նշեց, որ նախորդ տարի ուսումնական տարվա առաջին տասնօրյակին արձանագրվել է ճանապարհային 6 պատահար՝ 6 տուժածով, որոնց շարքում կային նաև երեխաներ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ