24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկոն

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո:Երեկոյի ընթացքում հնչեցին շանսոնյեի հանրահայտ երգերը՝ ֆրանսիացի երգիչներ Հելեն Սեգարայի, Լեա Կաստելի, Սլիմանի կատարմամբ

Համերգը մեկնարկեց Ազնավուրի “Ils Sont Tombés” («Նրանք ընկան») ցեղասպանության մասին երգով:

Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին: Վերջինս հանդես եկավ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի երաժշտության հիման վրա գրված “Les montagnes d’Arménie” երգով, որի բառերի հեղինակն է:

«Մի քանի ժամ առաջ հրաժեշտ տվեցի մի մարդու ,ով Մարսելում է, նա խնդրեց իրականացնել իր ցանկությունը: Նա ինձ ասաց՝ խնդրում եմ, Պատրի՛կ, գնա՛ և ողջունի՛ր մերոնց:Այդ մարդը իմ հայրն է՝ Ժակ Շուշայանը»-նշեց երգիչը:

Դե իսկ հայազգի երգչուհի Ամալյա Մարգարյանն էլ կատարեց պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի գրչին պատկանող «Կլեոպատրա» երգը, որի երաժշտության հեղինակն է ֆրանսիաբնակ երաժիշտ Մարինե Գյուլումյանը:

Երգերը հնչում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի և դուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ