18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական է տվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին,  այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. 

Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Նշենք, որ Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի եղբայրն է, որն այսօր հրաժարական էր տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ 1996 թվականի օգոստոսից Արզուման Հարությունյան ծառայությունը շարունակել է ՀՀ ազգա­յին անվտանգության համակարգում: 1999 թվականի օգոստոսից նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Երևանի քաղաքային վարչության պետ: 2008 թվականի սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2010 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակ­վել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ