05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԳՆ-ը պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

«Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունը ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը նախատեսված է անցկացնել Բաքվում, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են անգլիական «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբները: Հայտնի է դարձել, որ «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է բաց թողնել մի խաղ, որին մասնակցությունը աշխարհի բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների երազանքն է:

Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի»՝ հայկական ազգանուններով երկրպագուներին: Այս պատմական խաղը Մխիթարյանի կողմից բաց թողնելու հեռանկարը արդեն իսկ ողջ ֆուտբոլային հանրությունը խայտառակություն է որակել, հազարավոր երկրպագուներ և փորձագետներ առաջարկում են բոյկոտել խաղը և չմեկնել Բաքու:

Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար: Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն այս գերզգայուն խնդիրը բարձրացնելու է բոլոր միջազգային հարթակներում, միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր համաքաղաքացու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի իրավունքները պաշտպանելու համար»։

Նշենք, որ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն օրեր առաջ կայացած ճեպազրույցում նշել էր, որ Եթե Ադրբեջանի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեն, որոնք կբավարարեն և Հենրիխ Մխիթարյանին, և իր թիմին, ապա ՀՀ արտգործնախարարությունը որևէ առարկություն չի ունենա Բաքվում կայանալիք խաղին հայազգի ֆուտբոլիստի մասնակցությանը։

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որի մասին հայտարարել էր օրեր առաջ, այն է՝ սպորտը վեր է քաղաքականությունից։ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելը և ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական դրսևորում», – ասել էր Նաղդալյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ