21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԱԾ-ն մեկնաբանում է` ինչու են արտաքսվել “սիրիահայերը”

Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե “Զվարթնոց” օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ “Արմենպրես”-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշեց, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:

“Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա”,-ասաց Բաղրամյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ