05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կապանի գործող քաղաքապետը հրաժարվում է ընտրապայքարից

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, քիչ հետո թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու Կապանի քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նա տարածելու է հայտարարություն: Առայժմ նա խուսափում է լրագրողների հետ խոսել:

Հիշեցնենք, որ ինքնաբացարկից հետո Կապանում մնում է մեկ թեկնածու, ՀՀԿ-ական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

Նշենք, որ Սյունիքի բոլոր քաղաքային համայնքներում թեժ ընտրապայքար չի լինի: Ագարակում, Քաջարանում եւս մեկական թեկնածու են` հանրապետականներ, գործող քաղաքապետեր` Մխիթար Զաքարյանն ու Վարդան Գեւորգյանը:  Ի դեպ, Արտուր Աթայանը հանրապետության միակ դաշնակցական քաղաքապետն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ