22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր է տարածում իմ մասին. Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր է տարածում իմ մասին, քանի որ բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքվածների կողմից Աջափնյակի դատարանում դատավորին քաշքշելու ու պատուհան կոտրելու դեպքը։

Այս խայտառակ դեպքը այսքան լավ չէր փաստագրվի, եթե ես այն չբարձրաձայնեի։ Ու ի դեպ հատուկ շնորհակալություն «Ազատություն» ռադիոկայանին՝ դատավորի նկատմամբ ոտնձգողի «ցուցմունքը» այդքան լավ արձանագրելու համար։

Երիտասարդը, իհարկե, ամբողջ ճշմարտությունը չի պատմում – այլ ականատեսներ կան, որոնց ներկայացրածը համադրելով, անձամբ ինձ համար պարզ է եղելությունը.

1) դատարանի աշխատակցին խառնամբոխի այդ ներկայացուցիչները «չեն թույլատրել» մտնել դատարանի վարչական շենք։

2) դատարանի աշխատակիցը որոշել է պատուհանից մտնել։

3) այս երիտասարդը ոտնձգել է դատավորի նկատմամբ՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը։

4) դատավորին հաջողվել է մուտք գործել, բայց քաշքշուկի ընթացքում պատուհանը ներսից կոտրվել է, քանի որ երիտասարդը փորձել է խանգարել պատուհանը փակելը։

Իսկ հիմա ես հետևողական եմ լինելու, որ կոնկրետ այս երիտասարդը առնվազն վարչական պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար։ Նախատեսված տույժը՝ 50-200 հազար դրամ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ