05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրենսդիր իշխանության իմքայլական ո՞ր ներկայացուցիչներն են մասնակցել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն. Մաս 1. Antifake.am

Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, այպես, որ ոչ ոք ներս չմտնի։  

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձան մի շարք հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, հանրային դեմքեր և կառույցներ՝ քննադատելով  Փաշինյանի կոչը և այն որակելով որպես սահմանադրական կարգը տապալելուն և դատական իշխանության անկախությունը վտանգելուն ուղղված կոչ (12345)

Այսօր՝ առավոտյան 8:00-ից փակվել են Երևանի մի շարք դատարանների և որոշ մարզերի դատարանների մուտքերն ու ելքերը։

Դատարանների աշխատանքների պարալիզացման գործընթացին մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ, մարզետների տեղակալներ և իշխող ուժի այլ ներկայացուցիչներ։

Եվ այսպես, Երևանում և մարզերում դատական իշխանության գործունեության արգելափակման գործընթացին մասնակցել են օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասում ներկայացված են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Գևորգ Պապոյանը, Նարինե Թուխիկյանը, Ռուստամ Բաքոյանը, Սոս Ավետիսյանը, Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արման Եղոյանը։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրի մուտքերը ու ելքերը փակելու գործընթացին մասնակցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ