Մաուրո Գեւգեւոզյանը սպասում է պաշտոնական հրավերի
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը հավաքական է հրավիրել բազմաթիվ լեգիոներների, որոնց թվում է նաեւ Պերուի ”Ալյասա Լիմայի” հարձակվող Մաուրո Գեւգեւոզյանը:
Depor-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է.”Մինչեւ չստացվի պաշտոնական առաջարկ, ես չեմ խոսի այդ մասին”:
Առայժմ այդ հարցում հստակություն քիչ կա: Ես չեմ խոսի այդ թեմայով մինչեւ չլինի պաշտոնական տեղեկատվություն
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 31 եւ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Ալիժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ: Դրա հետ միասին նշվում է, որ ակումբն իրավունք ունի թույլ չտալ ֆուտբոլիստին մեկնել հավաքական խաղերի ընկերական լինելու պատճառով: