01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա խայտառակություն է: Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք «բուտկաներից»

Նոր կրպակ քաղաքի կենտրոնում:

Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է…

Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ։

Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն է մտահոգությամբ կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ