23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գոմիկներն եկել են իմ կյանքը լավացնե՞ն. թեժ իրավիճակ երկրորդ նախագահի դատին ընդառաջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը: Դատական նիստը մեկնարկելու է ժամը 13:30-ին, սակայն դատարանի մոտ ակցիաներն արդեն մեկնարկել են: Այստեղ են ինչպես Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ՝ Քոչարյանի դեմ պայքարողները:

Ակցիայի մասնակիցներից մեկը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ զինվորները մահացել են հանուն ոչնչի. «Հասկանո՞ւմ եք, Աննան ասում է, որ բոլորս ոչնչություն ենք: Իմ հերը Նիկոլի կողմնակիցն է: Հիմա այնտեղ կանգնած է»:

Ակցիայի մասնակիցը չասաց, թե ում կողմից է մասնակցում ակցիային. «Ջհուդները եկել են էս երկիրը գրավել են: Լևոնի 2015 թվի զրույցը լսեք: Ջհուդները եկել են էս երկիր, Նիկոլը Սերժի հետ Քաղաքացիական պայմանագիր է կնքել: Լևոնի վերջին խոսքը հիշեք Ազատության հրապարակում: Լևոնի նման մարդն ասում է, որ Հայաստանը մնա չփրկված: Այդ մարդուն ինչո՞ւ չեք կանչում ԱԱԾ: Լևոնն է ասել, ես չեմ հորինում: Մի հատ կանչեք ասեք՝ այ Լևոն, մի հատ բացատրի: Գոմիկներն եկել են իմ կյանքը լավացնե՞ն: Արմենը գոմիկ, Նիկոլն այլասերվածների իրավունքների պաշտպան»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ այս պահին հայրը մյուս ակցիա անողների շարքերում է, ովքեր պայքարում են Քոչարյանի դեմ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ