23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում համար է աշխատում վարչապետի խոսնակը. Իրավունք

Թերթի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետա­կան տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ու­սումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնա­ծուն այդ պաշտոնի համար, որի նշանակ­ման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆ­լիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նա­խապես համաձայնեցված է ԼՏՊ-Փաշինյան «համագործակցության» շրջանա­կում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգ­րես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների և նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ