02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինվորը մահացել է զորավարժության ժամանակ ավտովթարից

019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝  «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է, հաղորդում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Կապանի ԶԿ զինծառայող Արարատ Խեչումյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ