23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին ժամը 12:00-ին:

Նկատենք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից: 

Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

2019 թվականի մայիսի 2-ին, Խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հանդես գալով որպես դատարան, քննության առավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:

Մայիսի 13-ին օրենքով սահմանված կարգով հրապարակվեց Խորհրդի որոշումը, որում մասնավորապես նշված է, որ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել և դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Մայիսի 13-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց նաև բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը 6 ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ