11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ափսոսում է

 Արծիվ մահապարտների գումարտակի 5-րդ դասակի հրամանատար Վահագն Ղուկասյանը հպարտ է հայոց բանակով: ՛՛ Կայուն զինվորներ ունենք ու կայուն բանակ, տարածաշրջանում լավագույն բանակն է, մեր բանակի զինորները հիմնականում կամավոր են գնում, ծառայում են կամավոր, իսկ հարևան երկրում զոռով են տանում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ղուկասյանը չի հերքում՝ մեր բանակում էլ թերություններ կան, սակայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աստիճանաբար վերացնում է դրանք:

Ի դեպ, նախարարի հետ նույն դաշտում են կռվել: Ղուկասյանը լսելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչը անմիջապես միացել է բանակին:

Սպարապետի մասին էլ խոսում է միայն մեծ սիրով ու կարոտով: ՛՛Շատ հզոր, շատ բարի, կազմակերպչական մարդ էր, ափսոսում եմ, որ այդ չարաբաստիկ բանը եղավ, թե չէ ավելի մեծ բաներ կկատարեր հայոց բանակի ու պետականաշինության գործում՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ