19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Asbarez-ը: 

Խորհրդարանի քվեարկության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, որում ողջունվում է օրենդիրների որոշումը, որը վկայում է ո՛չ միայն Հայ-ամերիկյան համայնքի քրտնաջան աշխատանքի, այլև՝ բոլոր ժողովուրդների, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի մասին Կալիֆորնիա նահանգի պետական պաշտոնյաների իրազեկությունը:

«Այս քվեարկությունը խորհրդանշում է հայ ժողովրդի երկարաժամկետ ձգտումների ամրապնդումն ու ընդգծում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց սեփական ճակատագիրը որոշելու և ժողովրդավարական նորմեր հաստատելու համար պայքարի կարևորությունը:

Չնայած Ադրբեջանի խիստ ընդդիմությանը՝ Կալիֆորնիայի օրենսդիր իշխանությունը հերոսական քայլ է կատարել՝ առաջ տանելով ազատության և ինքնորոշման համար պայքարը»,-նշվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի հաղորդագրությունում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ