Այս լարվածությունը ոչ թե Ալիեւն է ուզում, այլ ավելի մեծ հակառակորդներ. Աստվածատուր Պետրոսյան
«Խաղաղության պայմանագիր դեռ կնքված չէ: Քանի դեռ այն չեն կնքել մի քանի պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը, այս իրավիճակը միշտ հղի է լինելու վտանգով՝ որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Տավուշի սահմանագծում լարվածությանը, որի հետեւանքով հայկական զինուժը վիրավոր ունեցավ, ասաց ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նա շեշտեց՝ հակառակորդի կրակոցները շատացան ոչ պատահական ժամանակահատվածում. «Այդ օրերին Մեդվեդեւն էր ՀՀ-ում:Այդ լարվածությունը ոչ թե Ալիեւն էր ուզում, այլ ավելի մեծ հակառակորդները, օրինակ՝ Թուրքիան, որն առանց Ալիեւի էլ կարող է այդ զինուժը մեր դեմ ուղարկել»:
Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Տավուշի սահմանագոտում լարվածությունը կապված է նրա հետ, որ Ադրբեջանի զինուժի փոխարեն սահմանապահ զորքերի տեղակայման արդյունքում հակառակորդը նոր զորամասեր է կառուցում եւ փորձում մոտենալ առաջնագծին, ազատամարտիկը շեշտեց. «Այն, թե ինչ է արվում, սահմանին, գաղտնիք է: «Սահմանապահ զորք» հասկացությունն իրականում չկա, Ադրբեջանի բոլոր զորքերն էլ սահմանապահ են: Նրանք պարզապես զինուժի քանակն են ավելացնում, զորանոցներ են կառուցում, մենք էլ արգելակում ենք»:
Ավելին՝ տեսանյութում: