10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Լուրն ապատեղեկատվություն է. Սերժ Սարգսյանի գրասենյակից հերքում են

Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։

 

«Ապատեղեկատվություն է: Իրականությանը  բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»,- Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը ևս Aysor.am-ի հետ հեռախոսազրուցի ժամանակ հերքեց հանդիպման մասին լուրը։

«Սուտ է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն էր այսօր գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ