23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրոպական միությունը վճռական է պաշտպանել մամուլի ազատությունը նաև Հայաստանում. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորական խոսք է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորում եմ լրագրողներին և մեդիա ոլորտի աշխատակիցներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մաղթում եմ, որ ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնեք ազատ, անկախ և անվտանգ պայմաններում: Դուք կամուրջ եք հանդիսանում տեղեկատվության և քաղաքացիների միջև, և այդ դերն անչափ կարևոր է ճշգրիտ և որակյալ տեղեկատվության տարածման գործում: Ժողովրդավարությունը ոչ միայն կարիք ունի ազատ և անկախ մամուլի, այլ նաև որակյալ տեղեկատվության: Լրագրողներ առանց սահմանների և Ֆրիդոմ հաուզ կազմակերպությունների վերջին զեկույցների համաձայն՝ Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել այս ասպարեզում: Հուսով եմ՝ մյուս տարի նույնպես հայաստանյան մամուլը կշարունակի իր առաջընթացն ու նվաճումները: Հաշվի առնելով աշխարհում ազատ լրագրության վրա իրականացվող ճնշումները՝ Եվրոպական միությունը վճռական է պաշտպանել մամուլի ազատությունը նաև Հայաստանում՝ մեդիա աջակցության ապագա գործիքի միջոցով»,- ասված է ուղերձում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ