22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինձ համար հասկանալի չէր կառավարության որոշ անդամների խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա

Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ` ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:

Մինչև հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին »օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների:

Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը և խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ:

Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան:

Եվ մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ոչ, իհարկե, ոչ:

Եվ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրդումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում և խոշանգում:

Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում և գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրդումներով»։

Ինչևէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել:

Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը և «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա: Շնորհակալ եմ «Դինգո» թիմին և Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ