28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետական ռեսուրսը օգտագործվում է Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար. ՔՈ կուսակցություն

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել կապված այն փաստի հետ, որ ԱԱԾ աշխատակիցը հերքման պահանջով դիմել է  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Պատճառը Միսկարյանի կողմից ապրիլի 18–ին արված ֆեյսբուքյան գրառումն է, որում օգտատերը հայտարարել է, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։

Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը եւ չի արտահայտում որեւէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։

ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես ինչպես քաղաքացու քաղաքական համոզմունքների, այնպես էլ կուսակցության միջոցով նրա այլ համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ, ինչն անընդունելի է մեզ համար։

Գրության հեղինակ, դրա մեջ որպես ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ հանդիսացող անձը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից։ Այս կապակցությամբ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հանրային-պետական ռեսուրսը օգտագործվում է մասնավոր անձի՝ Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար։

Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ։

Մեզ համար կարեւոր են խոսքի ազատության եւ բազմակարծության սկզբունքները, որպես ժողովրդավարական հանրություն կառուցելու հիմնասյուներ։ Պետական որեւէ ինստիտուտի կամ պաշտոնյայի նկարագրված տիպի միջամտությունը սահմանափակում եւ խոչընդոտում է քաղաքացու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

Ցանկանում ենք նաեւ այս ակնառու օրինակով հիշեցնել վտանգի մասին, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին օրենքով վերապահված իր լիազորություններից դուրս, «կեղծ լուրերին հետեւելու եւ արձագանքելու» հանձնարարական տալը խոսքի ազատության սահմանափակման հարցում կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ