26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Հանրապետականից մանրամասներ են ներկայացրել, թե ինչու է հեռացվել «Իմ Քայլի» նախկին ՀՀԿ-ական պատգամավորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խնբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվել է 2005 թվականին եւ կուսակցությունից հեռացվել է 2018 թվականին։

«ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին հեռացվել է կուսակցությունից՝ կուսակցական աշխատանքներին չմասնակցելու եւ կուսակցության կարգապահությունը խախտելու համար»,–հայտնեցին ՀՀԿ–ից։

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպությունից մանրամասնեցին, որ կուսակցության կարգապահությունը խախտելու տակ նկատի է առնվել առանց ՀՀԿ–ի համաձայնության այլ կուսակցությունների հետ համագործակցությունը։

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության համակարգող Շուշանիկ Շուխյանը շեշտեց, որ ՀՀԿ–ի գրասենյակում Գեւորգ Պապոյանին չի տեսել, իրեն չի ճանաչում։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ