05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է. արդարադատության նախարար

Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: 

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է և մինչև Հայաստանի Հանրապետությանը հանձնվելը իրացրել է այդ իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելու: Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի, թե կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումը: 

«Գուցե սա գնահատվում է  որպես պաշտպանական տակտիկա՝ ձգձգելու համար Հայաստանի Հանրապետության հանձնելը, մինչև բավարարումը կամ մերժումը կստացվի: Քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն անձինն է, իսկ թե դա որքանով է հայրենասիրական, որքանով՝ բարոյական՝ արդեն սուբյեկտիվ գնահատականների արդյունք է»,- նշեց Արտակ Զեյնալյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ