16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, հույսներս Ձեզ վրա դրած, սպասելու ենք. Շառլ Ազնավուրն` Արամ MP3-ին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչով է դիմել.

”Հարգելի Արամ,

Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Թերևս ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև համայն աշխարհի Սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է Ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը: Մեր երկրի բոլոր կանայք աղոթում են Ձեզ համար, հպարտ ենք, որ ունենք Ձեզ պես երիտասարդ, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ Ձեզ լավագույնը, և ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, հույսներս Ձեզ վրա դրած, սպասելու ենք, որ Դուք ցույց տաք, որ այն բանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախքինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային ասպարեզներում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ