03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրային գիտակցության մեջ թերևս կմնա որպես բացօթյա խորովածի օր.Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ «Քաղաքացու օրվա» մասին

Արցախի՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացու օրվան».

«Երեկ՝ ապրիլի 27-ին, ես որևէ գրառում չեմ կատարել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ՝ հարգելով այն մարդկանց, որոնք տոնում էին։ Իմ կարծիքն այս թվացյալ գովելի, բայց ըստ էության՝ խորապես խտրական տոնի վերաբերյալ բացասական է։

Իմ կարծիքով՝ այն «Քաղաքացու օր» չէ, այլ «Որոշակի հայացքներ ունեցող քաղաքացու» օր։ Այս գնահատականս առաջին հերթին բխում է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի պաշտոնական հիմնավորումից (այն մեկնաբանողական նշանակություն ունի), և ապագայում այս օրենքի իրավաչափությունը դեռ քննարկման առարկա դարձվելու է։ Այնուհանդերձ, գրառմանս բուն նպատակն այլ է. որևէ «քաղաքացիականություն» կա՞ր ձեր «Քաղաքացու օրվա» տոնակատարությունում։ «Քաղաքացիական արժեքներ» խթանվեցի՞ն։ Եթե՝ այո, ապա որո՞նք էին, ձեր պատկերացմամբ, այդ արժեքները և ինչպե՞ս խթանվեցին։

Այսօր՝ ապրիլի 28-ին, մեր երկրում «քաղաքացիականության» մակարդակը թեկուզ 0.01%-ով ավելի բա՞րձր է ապրիլի 26-ի համեմատ։ Թեկուզ սխալ հիմնավորմամբ, սխալ ուղերձներով օրենք ընդունելուց հետո դեռ հնարավոր էր Քաղաքացու օրը դարձնել համերաշխության օր։ Մինչդեռ դրա փոխարեն՝ այն հանրային գիտակցության մեջ թերևս կմնա որպես բացօթյա խորովածի օր»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ