07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին  նվիրված հանդիսավոր միջոցառումներին  մասնակցելու նպատակով  սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ կմեկնի  Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ