18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Պետք է առնվազն ներողություն խնդրի՛՛

Վայոձ ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կանդրադառնա մամուլի հրապարակումներին այն դեպքում, եթե այդ ՛՛պատասխանատու՛՛ լրավամիջոցների ղեկավարներն, որոնց հրապարակած նյութերն իրականություն չեն դարձել, հրաժարական տան: Այսօր լրագրողների հետ զրույցում մարզպետն այսպես մեկնաբանեց  իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը:

՛՛Եթե գրում են՝ շաբաթ օրը Վայոց ձորի մարզպետը պաշտոնանկ կարվի, ու նա այդ օրը պաշտոնանկ չի արվում, նշանակում է՝ այդ հրապարակման հեղինակը պետք է առնվազն ներողություն խնդրի հանրությունից ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար՛՛,-ասաց Ղազարյանը:

Մարզպետն եկել է այն եզրակացության, որ հանրությանն ուղղված յուրաքանչյուր գործունեության, այդ թվում խոսքի մեջ պետք է յուրաքանչյուրս պատասխանատու լինենք: ՛՛Այլ բան է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, այլ բան, երբ մարդիկ խոսք են հղում հանրությանը. հանրության առջև բոլորս պետք է պատասխանատու լինենք՛՛,-ասաց Էդգար Ղազարյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ